Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ինչպես գեղեցկանալ անքուն գիշերից հետ

Ինչպես գեղեցկանալ անքուն գիշերից հետ

Աքուն գիշերից հետո ձեզ պետք է շտապ կարգավորել տեսքը և գնալ հավաքույթի՞: Մոռացե'ք դեմքը սառցե կտորով մերսելու մասին, դա հաճելի չէ և կարող է վնասակար լինել: Շատ կտրուկ ջերմաստիճանի նվազումը կարող է բացասաբար ազդել արյունատար անոթների վրա, դրանց պատերը կարող են վնասվել: Արդյունքում առաջանում են անոթային «աստղիկներ», որոնցից ազատվելn այդքան էլ հեշտ չէ:

Ավելի լավ է օգտագործել սառը թեյից կոմպրեսներ, կամ աչքերի ու մաշկի վրա տեղադրել սառը կարտոֆիլի կլոր կտրած շրջանականեր, որոնք կօգնեն ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից:

Եթե այլ օրերին դուք կարող եք բավարարվել միայն տոնային քսուկով, ապա նման օրերին դա բավարար չէ: Անքուն գիշերից հիտո դեմքի գույնն ավելի ճիշտ է կարգավորել թերությունները թաքցնող կոսմետիկ միջոցներով կամ անգամ գունավոր կորեկտորի օգնությամբ: Ընդ որում, այստեղ անհրաժեշտ են ո՛չ միայն կանաչավուն գույնը, որը սովորաբար օգտագործում ենք կարմրությունը թաքցնելու համար, այլ նաև դեղնավուն և վարդագույն տոները:

Անքուն գիշերից հետո շատ կարևոր է վարդագույն երանգ  հաղորդել ո՛չ միայն այտերին, այլև մի փոքր էլ կզակին և հոնքերի ներքևի հատվածին:

Ներկե՛ք թարթիչները: Ինճպես փոխանցում է ladynews.am-ը, դա լավագույն միջոցն է աշխույժ և հանգստացած աչքերի տպավորություն թողնելու համար:

Իսկ աչքերի մատիտից ճիշտ կանեք հրաժարվել: Հոգնած, կարմրած աչքերին այն լավ տեք չի հաղորդի: Անքուն գիշերից հետո ուրվագիծն ավելի լավ է պատկերել մուգ ստվերաներկի միջոցով:

Սկզբնաղբյուր. slaq.am
Լուսանկարը. wiki.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ